ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության եվ լոգիստիկայի գծով տեղակալ է նշանակվել Օլեգ Շատալովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ է նշանակվել Օլեգ Շատալովը, ով փոխարինեց այս պաշտոնը 2011 թվականից զբաղեցնող Անատոլի Դանչենկոյին:
Օլեգ Շատալովը ծնվել է 1972 թվականի ապրիլի 20-ին Կրասնոյարսկի շրջանի Ուժուր քաղաքում: Ավարտել է Երկաթուղային տրանսպորտի ինժեներների Իրկուտսկի ինստիտուտը: 
Տարբեր տարիներին զբաղեցրել է Կրասնոյարսկի երկաթուղու տարբեր կայարանների պետի, Կրասնոյարսկի և Աբականի բաժինների պետերի պաշտոնները, ղեկավարել Շարժի կառավարման Կրասնոյարսկի տնօրինությունը: 




Լրահոս