Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 24-ին ընդունեց Անգլիկան Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Ջիբրալթարի անգլիկան  եպիսկոպոս Ջեոֆրի Ռոուելի եւ  ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատվիրակությանը ծանոթացրել է Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը, ինչպես նաեւ ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու կարեւոր դերակատարությունը հայ ժողովրդի ազգային-հոգեւոր կյանքում: Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական եւ Անգլիկան Եկեղեցիների միջեւ հարաբերություններին, կարեւորվել է էկումենիկ երկխոսությունների զորացումը, ինչպես նաեւ համատեղ ջանքերի գործադրումը հանուն արդարության հաստատման եւ մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջաստին Ուելբիին:




Լրահոս