Լա Լիգայի 36-րդ տուրի շրջանակում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղում «Ռայո Վալյեկանո» ակումբին չի օգնի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը:
«Գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը հայտնել է, որ Օզբիլիսը հատուկ թույլտվություն ունի ակումբի ղեկավարության կողմից և չի մասնակցի հանդիպմանը»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ: