ԴԱՀԿ պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը, Արմեն Հարությունյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար:

Ներկայացնում ենք Արմեն Հարությունյանի կենսագրությունը:

Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 6-ին: 1980-1990-Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց/արծաթե մեդալով/,

1990-1995-Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ/գերազանցության դիպլոմով/,

1996-1999-Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ ստացիոնար ուսուցմամբ-թեկնածուական ատենախոսություն,

07.1997-08.1997-Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորք, ԱՄՆ /իրավաբանական գրադարանների գծով վերապատրաստման հատուկ դասընթաց/,

01.1999-05.1999-Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ /սկսնակ դասախոսների համար նախատեսված վերապատրաստման ծրագրով հատուկ դասընթաց/,

03.2009-04.2009-«Իրավաբանական կլինիկական կրթություն» ծրագրով հատուկ դասընթացներ՝ Հասթինգսի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Հոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ,

09.1995-11.1995-ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբան,

1995-1998-ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու,

1998-2000-ՀՀ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական

2/24/2016 Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ Նախագահի ռեֆերենտ,

04.2000-06.2000-ՀՀ Զինվորական դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացնող բաժնի դատախազ,

2000-2003-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս

2001-2003-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի դասախոս, 2003-2011-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն, 2003-2014-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ,

2009-2014-ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական` իրավական հարցերով,

01.2014-07.2014-ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ,

07.2014-ից-ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ,

24.02.2016 ՀՀ նախագահի ռեֆերենտ:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ արդեն ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով Պողոսյանին ազատել էր պաշտոնից:




Լրահոս