Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանում արդյունահանված պղնձի հանքանյութը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան 33 տոկոսով: Սակայն հանքանյութի գումարային արժեքը անցած տարվա համեմատ աճել է 27 տոկոսո:
Այսինքն՝ ավելի շատ պղնձի խտանյութով ավելի քիչ եկամուտ է ստացվել: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերն անցած տարվա համեմատ ավելի քան կիսով չափ կրճատվել, 4 միլիարդ 36 մլն դրամից նվազել են՝ կազմելով 1 միլիարդ 990 միլիոն դրամ: