Տիգրան Ավինյանի ճանապարհը բացվեց. ինչու կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի իր 15 տոկոսի կառավարումը հանձնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը հանձնվեց ԱՆԻՖ-ին՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ միաժամանակ պահպանվում է բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։

Իսկ ինչ ֆոնդի մասին է խոսքը. ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն: Տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, իսկ գործադիր տնօրենն է Դավիթ Փափազյանը, ով նախկինում աշխատել է բանկային ոլորտում։ Կառավարության որոշումից նաեւ պարզ է դառնում, որ այս տարի կոմբինատի բաժնեմասերի 15 տոկոսը ձեռք բերած կառավարությունը ներկայացուցիչ կունենա նաև կոմբինատի տնօրենների խորհրդում: Եվ չի բացառվում, որ այդ ներկայացուցիչը լինի հենց Տիգրան Ավինյանը: Ի վերջո դեռ նախորդ տարվա նոյեմբերին նշվել էր, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը:

Դրանից մեկ ամիս առաջ էլ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ամենամեծ հանքարյունաբերող ընկերության սեփականատերերը փոխվել են, բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 60 տոկոսը, վաճառվել է ռուսական արդյունաբերական ընկերությանը, որի վերահսկիչ փաթեթի սեփականատերը միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։

Ն.Հ.




Լրահոս