Նանին կարող է տեղափոխվել «Ատլետիկո»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆեներբախչե»-ի կիսապաշտպան Լուիշ Նանին հնարավոր է կարիերան շարունակի Մադրիդի «Ատլետիկո»-ում: Ընդ որում, իսպանական ակումբը պատրաստ է պորտուգալացու համար 8 միլիոն եվրո վճարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ակումբը հայտնում էր, թե Նանին մերժել էր չինական ակումբի 20 միլիոնանոց առաջարկը:

Նանին Թուրքիայի ընթացիկ առաջնությունում 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 8 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս