Beeline-ը բարելավել է Micromax Bolt D320 սմարթֆոնների վաճառքի պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Micromax Bolt D320 սմարթֆոնի վաճառքի պայմանների բարելավման մասին: Մայիսի 2-ից սկսած Micromax Bolt D320 մոդելի սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա բաժանորդագրություն «Սմարթ 1500» սակագնային փաթեթին մեկ ամիս ժամկետով և 5 ԳԲ ծավալով ինտերնետ, որը կարող է օգտագործել 6 ամսվա ընթացքում։ Հատուկ առաջարկի ամբողջական արժեքը կազմում է 29 «Սմարթ 1500» սակագնային փաթեթի շրջանակում մեկ ամիս ժամկետով տրամադրվում է. անսահմանափակ ներցանցային զանգեր, 1 ԳԲ բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման և 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն:

«Beeline-ն ընդլայնում է առաջարկների տեսականին զանգվածային շուկայի համար, և առաջնակարգ սմարթֆոններից բացի ներկայացնում բյուջետային հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ մասի պահանջարկը և ունեն շատ մատչելի գին: Նման սմարթֆոնները, Beeline-ի ամենատարածված սակագնային փաթեթներից մեկին միացմամբ, մեր ծառայություները և մասնավորապես բջջային ինտերնետը դարձնում են շատ ավելի մատչելի, իսկ դրանցից օգտվելը` ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Micromax Bolt D320 սմարթֆոնն ունի 4.5 դույմ չափով, 480×854 մեգապիքսել սենսորային էկրան, 1.2 GHz հաճախականությամբ երկակի միջուկով պրոցեսոր և 512 ՄԲ ծավալով հիշողություն: Հեռախոսն ունի 4 ԳԲ ծավալով ներքին հիշողություն, որը կարող է ավելացվել մինչև 32 ԳԲ: Հեռախոսն ունի հիմնական և դիմային տեսախցիկ և աշխատում է Android 4.4.2 օպերացիոն համակարգով:

Նշենք, որ «Սմարթ 1500» սակագնայի փաթեթի շրջանակում նախատեսվում է երկարաձգում, այսինքն, առաջին ամսի ավարտից հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում կամ հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում, բաժանորդի հաշվից գանձվում է ամսական վճար 1500 դրամի չափով: Ընդ որում, բաժանորդը ստանում է անսահմանափակ ներցանցային զանգերի փաթեթ, 1 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման և 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս