«Պաշտոնական տվյալներով հանրահավաքին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ, որոնց մեծամասնությունը «Հայոց արծիվներ» կազմակերպության անդամներ են»:Ռազմիկ Զոհրաբյան «Հայոց աշխարհ»Ահագին կարոտել էինք Զոհրաբյանի մտքի գոհարներին: Մենք ցանկանում ենք հավատալ, որ այդ «հանրահավաքին» մասնակցել է 10 հազար մարդ, սակայն թիվը կարող էր ավելի շատ լինել, ուղղակի ավտոբուսների քանակը չի բավականացրել կամ վառելիքի ծախսերն են շատ եղել: Իսկ ո՞ւմ հաշվին պետք է տնտեսեին, եթե ոչ ժողովրդի: Բայց նկատենք, որ հետընթաց է արձանագրվում Սերժ Սարգսյանի «PR» ծրագրերում. եթե Քոչարյանի ժամանակ «շուրջպար»-ին հարյուր հազարավոր մարդիկ մասնակցեցին, այժմ` 10 հազար: Բայց, ամեն դեպքում, ապրեն արծիվները. մարդկանց բերեցին քաղաք, ման տվեցին, հետն էլ` «թեթեւ պատիվ» ու երջանիկ ուղարկեցին տուն: Վե՛րջ աղքատությանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ