
«ԱՐ» հեռուստաընկերության նախկին լրագրող Նունե Սիմոնյանն այսօր չի կարողանում հոգալ ընտանիքի կարիքները: Արդեն շուրջ 3 ամիս է` փորձառու լրագրողը չի կարողանում նոր աշխատանք գտնել, իսկ պատճառը հեռուստաընկերության հետ ունեցած խնդիրներն ու դատական քաշքշուկն է:
ArmLur.am-ի հետ զրույցում Նունե Սիմոնյանը ներկայացրեց դատական գործի նախապատմությունը:
Հեռուստաընկերությունից նրան զգուշացրել էին` «օդերդ կփակենք», այդպես էլ եղավ. նրան աշխատանքի հարցում չի օգնել անգամ նորընտիր ՄԻՊ Արման Թաթոյանը: Այս ամենը Նունե Սիմոնյանին ստիպել է հեռանալ Հայաստանից, և դատական գործընթացին հետևել հեռվից, սակայն հույսով, որ մի օր կրկին ետ է վերադառնալու, քանի որ այսպիսի հայրենիքի մասին չէր երազում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան