Հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ հնչեց կարծիք, որ Ընտրական օրենսգիրքը պետք է աշխատանքային քննարկման տարբերակով գլուխ առ գլուխ քննարկենք և մեր տեսակետն արտահայտենք:
ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շարունակվող քննարկումներին: «Չկա մի կետ, որի հետ կապված կամ այլ առաջարկ չենք ներկայացրել, կամ չենք համաձայնել: Օրինակ, նույն ցուցակների հրապարակման հետ կապված մենք նշել ենք, որ ստորագրած ցուցակների հրապարակումը խնդրահարույց է, բայց դրա փոխարենք մենք կարող ենք հրապարակել կամ ձեզ տրամադրել ընտրություններին մասնակցած քաղաքացիների հերթական համարները»,- հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: