Հարց քաղաքացիներից` կարո՞ղ է կինը ստանալ մահացած ամուսնու ավանդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ ստանալու իմ ամուսնու ավանդը: Նա մահացել է, բայց մինչ այդ հաշվառված էր, որպեսզի ստանար իմ գումարը:

Անդրուշ Դավթյան (Գեղարքունիքի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 20-րդ կետի՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):

Տեղեկացնում ենք, որ էլեկտրոնային դիմումում որպես դիմումատու նշված Անդրուշ Դավթյանը մահացել է դեռեւս 08.05.2009թ.:

Միաժամանակ հայտնում եմ, որ եթե ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն՝ ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

Քանի որ քաղաքացի Անդրուշ Դավթյանի կինը՝ Հայկանուշ Դավթյանը, 1952թ. ծնված անձ է, հետեւաբար չի կարող օգտվել իր ամուսնու՝ Անդրուշ Դավթյանի ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը իրենից ներկայացնում է դրամական օգնություն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին:




Լրահոս