Հարց քաղաքացիներից` որո՞նք են օտարերկրյա ներդրումների տեսակները Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որո՞նք են օտարերկրյա ներդրումների տեսակները Հայաստանի Հանրապետությունում:

Լուիզա Մնացականյան (59 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա ներդրողները կարող են ՀՀ տարածքում ներդրումներ իրականացնել՝

ա) արտարժույթով, արժութային այլ արժեքներով, ՀՀ ազգային դրամով.
բ) շարժական ու անշարժ գույքով (շինություններ, շենքեր, սարքավորումներ եւ նյութական այլ արժեքներ) եւ դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.
գ) բաժնետոմսերով, պարտատոմսերով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.
դ) դրամական պահանջների ձեւով եւ պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.
ե) արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.
զ) ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաեւ բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշտական կամ շահագործման իրավունքով.
է) վճարովի ծառայություններով.
ը) ՀՀ օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:
Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրյա ներդրողները պաշտպանված են կառավարության անիրավական գործողությունների արդյունք հանդիսացող վնասներից, կամ կառավարության անհարկի գործողություններից: Ի դեպ, ներդրողներին երաշխավորվում է նաեւ շահույթները եւ միջոցները ազատ կերպով արտահանելու իրավունք:




Լրահոս