Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրջորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով:
«El Confidencial»-ը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը պատրաստէ վճարել 80 մլն եվրո, սակայն մադրիդցիները փորձում են երկարաձգել Գրիզմանի հետ պայմանագիրը. իսկ հրաժարագինն էլ դարձնել 100 մլն եվրո:
Սակայն Գրիզմանն իրեն լավ է զգում Մադրիդում, իսկ ընկերներն էլ նրան խորհուրդ չեն տալիս տեղափոխվել Անգլիա: Բայց Գրիզմանը լավ հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, ով առաջիկա տարիներին մնալու է իր ղեկին: