«Ինտեֆաքս»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է պաշտոնաթող անել վարչապետ Ահմեդ Դովութօղլուին երկրի վարչապետի, ինչպես նաեւ Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավարի պաշտոններից:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նախօրեին Էրդողանը վարչապետի հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում չի հաջողվել հարթել առկա տարաձայնությունները, որոնք մասնավորապես առնչվում են քրդական խնդրի կարգավորման ճանապարհներին, ինչպես նաեւ երկրում մարդու իրավունքների վիճակին:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաեւ Էրդողանի փեսան է, դիտարկվում է այժմ որպես վարչապետի պաշտոնի համար ամենահավանական թեկնածու:
Հիշատակվել է նաեւ տրանսպորտի նախարար Բինալի Իիլդիրիմի անունը: