Բակո Սահակյանը Շուշիում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին այցելել է Շուշի քաղաք եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շուշիի շրջանում սոցիալ- տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:




Լրահոս