ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում որպես մոդել է ներկայացվելու փախստականների հետ աշխատանքի Հայաստանի փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նվիրված էր սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերին:

Նիստը մեկնարկեց վերջին շրջանում հայրենիքի համար կյանքը զոհած զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելով, որից հետո Հրանուշ Հակոբյանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորեց անհրաժեշտության դեպքում նպաստել նաև զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների լուծմանը:

«Անցյալ նիստից հետո մինչ այս նիստը ծանր իրավիճակ հաստատվեց Հալեպում, մենքկորցրեցինք մեկ տասնյակին մոտ մեր հայրենակիցների, ունեցանք վիրավորներ, այսընթացքում նաև ապրիլյան դեպքերի արդյունքում կորցրեցինք հերոս տղաների:Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը: Դիմում եմ մերհասարակական կազմակերպություններին, եթե հատկապես զոհվածների ընտանիքներիցմարդիկ կլինեն, փորձենք նրանց հանդեպ ուշադիր լինել և աջակցել որևէ խնդիր լուծելուհամար»,-ասաց Սփյուռքի նախարարը: Նա նկատեց, որ Սիրիայում լարվածության ակտիվացումը հնարավոր է ապագայում ներգաղթի նոր հոսքեր առաջացնի, որին պետք է պատրաստ լինել:

Լսելով Հայաստանում ու դրա սահմաններից դուրս սիրիահայերին տրամադրված աջակցության վերաբերյալ զեկույցները` Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի սրտի վիրահատություններին գումարների հատակցումը` նշելով, որ այսուհետ ցանկալի է աջակցությունն ուղղել հենց այս ուղղությամբ:  «Ես պետք է մի բան խնդրեմ. «Հայաստան» համահայկականհիմնադրամի մասնաճյուղերին, որոնք 23-ն են, շրջաբերական ուղարկեք, որ միջոցներիդեպքում դրանք ուղղեն սիրիահայերի սրտի  հրատապ վիրահատություններին»,-հավելեց նախարարը:

Դիմելով առողջապահության նախարարարության ներկայացուցչին` Հրանուշ Հակոբյանը խնդրեց մարզային առողջապահական վարչություններին հրահանգել առանց քաշքշուքների, անվճար ծառայություններ մատուցել բժշկական օգնության կարիք ունեցող սիրիահայերին, որպեսզի նրանք չհասնեն Երևան:

Անդրադառնալով Հռոմի պապի Հայաստան սպասվող այցին` Սփյուռքի նախարարը նկատեց, որ առաջակվում է նրա ծրագրում ներառել հանդիպում սիրիահայերի հետ, ինչը պետք է կազմակերպել ըստ հավուր պատշաճի: «Մի կարևոր բանի մասին էլ եմ ուզում ձեզ տեղեկացնել: Ես ապրիլի 1-ին Նյու Յորքում հանդիպել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավոր խորհրդականին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տնօրենի հետ: Ուզում եմ բոլորիս ողջունել ու շնորհավորել, որ Հայաստանը համարվում է սիրիահայերի հետ աշխատանքը կազմակերպելու լավագույն օրինակ: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ փախստականները դիտարկվում են որպես խնդիր, Հայաստանում նրանք դիտվում են որպես դրական երևույթ, ովքեր կարող են իրենց նպաստն ունենալ երկրի զարգացման գործում»,-ասաց Հրանուշ Հակոբյանը` փոխանցելով ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոստումը, որ սեպտեմբերին կայանալիք գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, որը վերաբերելու է Սիրիայի փախստականներին ու առհասարակ փախստականների խնդիրներին, Հայաստանը ներկայացվելու է որպես դրական մոդել:

Նախարարը նաև հավելեց, որ սիրիահայերը դարձել են հայաստանյան հասարակության լիիրավ անդամ, որոնց ներուժը պետք է ճիշտ կերպով օգտագործել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:




Լրահոս