«Риа Новости»-ի փոխանցմամբ՝ ուկրաինական «Ասկեր» կամավորական գումարտակի զինվորները Ղրիմի սահմանի մոտ զոհվել են սեփական նռնակի պայթյունից:
Ըստ Ուկրաինայի գերագույն ռադայի նախկին պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոյի տեղեկությունների՝ «Ասկեր»-ի 5 զինվորներ, ովքեր մասնակցում էին Ղրիմի շրջափակման գործընթացին, սկսել են սպառնալ դեպի թերակղզի շարժվող վարորդին: Նրանցից մեկը հանել է նռնակի ձգանը պայթեցնելու նպատակով, սակայն մոռացել եւ դրել է գրպանը:
Այնուհետեւ նռնակը պայթել է, ինչի հետեւանքով զինվորներից 2-ը զոհվել են, 3-ը՝ ստացել վնասվածքներ:
Ուկրաինայի իշխանությունները ապրիլին հայտարարեցին Ղրիմի սահմանակից Խերսոնսկ շրջանում կամավորական գումարտակի տեղակայման մասին իբր ուկրաինական սահմանում պաշտպանության ամրապնդման համար: «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլյովը անվանել է ստորաբաժանումը «մահապարտների գումարտակ»: