Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է Սամվել Հակոբյանի անվան ծանրամարտի արդեն ավանդական դարձած հուշամրցաշարը:
26-րդ հուշամրցաշարին մասնակցում են մոտ 110 մարզիկներ Հայաստանի մի շարք մարզերից: «Մենք նպատակն ունենք այս մրցաշարի միջոցով հավերժացնելու Սամվել Հակոբյանի հիշատակը: Այս կերպ փորձում ենք նպաստել նոր սերնդի փորձի մեծացմանը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Սամվել Հակոբյանի տղան՝ Սամվել Հակոբյանը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններ դարձան Խաչիկ Հարությունյանը (56 կգ, երկամարտ՝ 191 կգ), Դավիթ Դավայանը (62 կգ, երկամարտ՝ 227 կգ), Ազատ Հակոբյան (69 կգ, երկամարտ՝ 270 կգ) և Դավիթ Սարգսյան (77 կգ, երկամարտ՝ 243 կգ):
Սամվել Հակոբյանի անվան հուշամրցաշարը կշարունակվի նաև մայիսի 6-ին: