Մոգերինին դժվարանում է գնահատական տալ Դավութօղլուի հրաժարականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ ՝  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար  Ֆեդերիկա Կոսովոյում հայտարարել է այն մասին, որ Եվրոպական միությունը  դեռ չի կարող որեւէ գնահատական տալ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնաթող լինելուն, ինչպես նաեւ թե ինչ ազդեցություն այն կունենա  փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա  ավելի վաղ կնքված համաձայնագրին վրա:

«Մենք միանշանակ քննարկումներ կունենանք թուրքական իշխանությունների հետ եւ կորոշենք մեր հետագա քայլերը»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երեկ պաշտոնապես հրաժարական տվեց:




Լրահոս