Ամենահավանական սցենարը Գյումրիի ընտրություններում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ տեղյակ աղբյուրները պնդում են , որ որոշում կա Գյումրիի ՏԻՄ ընտրություններում խաղարկել բազմակուսակցական կոալիցիայի սցենարը, որը մի կողմից կօգնի դաշտը փակել, մյուս կողմից շատ ավելի կանխատեսելի կդարձնի ընտրությունների ելքը:

Համաձայն այս սցենարի` ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետի ընտրություններին գնում է իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է մարզի կուսակցական կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, ով ինտելեկտուալի իր իմիջի եւ վարչական ռեսուրսի օգնությամբ ստանում է մոտ 25-30 % ձայն: Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործուղվում է Դաշնակցություն և իր վարկանիշի հաշվին ստանում 30-35% քվե, իսկ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը վերադարձվում է հարազատ ԲՀԿ-ի գիրկը և ստանում մի 8-10 %: Եվ հետո ներսում կոալիցիա կազմում:




Լրահոս