
Երեւանի պետական համալսարանում այս տարի կսովորի 3414 առաջին կուրսեցի: ԵՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանցից 408-ը կսովորի անվճար, 3006-ը՝ վճարովի համակարգով: Այս տարի ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:
Երեւանի պետական համալսարանում առաջին կուրսեցիներին ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչները կդիմավորեն ֆակուլտետի դահլիճներում եւ լսարաններում:
Ռոմանագերմանական բանասիրության եւ Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները կհաճախեն 2-րդ հերթով, իսկ մյուս բոլոր ֆակուլտետներում դասերը կմեկնարկեն 1-ին հերթով: 1-ին հերթի դասերը սկսվում են ժամը 09:30-ին, իսկ 2-րդ հերթինը՝ 14:30-ին: