Նոյեմբերյանի տարածաշրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ի երեկոյան մեր սահմանապահները Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել: Այդ տեղեկությունը ճշտված է: ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, որպեսզի նրանից այդ փաստի շուրջ մեկնաբանություն ստանանք: Նախկինում հայտնել ենք, որ ապրիլի 26-ի երեկոյան ադրբեջանական անօդաչու սարքերը պտտվել են Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի վրա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս