
Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված “Ռոշեն” (“Roshen”) ապրանքանիշի հրուշակեղենում բենզապիրեն չի հայտնաբերվել: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության հաղորդագրության մեջ: Ընդ որում՝ բենզապիրեն նյութի առկայությունը ստուգելու համար Հայաստան են ներկրվել հատուկ սարքավորումներ: Նշենք, որ բենզապիրենը համարվում է քաղցկեղածին նյութ: