«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը Սեյրան Սարոյանի մտերիմներից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին անդրադարձել էինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստուգումներ սկսելուն եւ դրա շուրջ դատապարտյալների շրջանում բարձացված դժգոհությունների ալիքին: Ինչպես հայտնի է՝ այդ ստուգումների արդյունքում դատախազները լուրջ չարաշահումներ են հայտնաբերել, դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներին հերթով կանչում են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի մտերիմներից է: Ուստի կարելի է կանխատեսել, որ նա այս պատմության արդյունքում դժվար թե լուրջ «կորուստներ» կրի:




Լրահոս