«Մանչեսթեր Սիթի»-ի որոշ ֆուտբոլիստներ չեն մասնակցի «Արսենալ»-ի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի-ն» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալ»-ին:

Հանդիպմանը չեն կարող մասնակցել «քաղաքայինների» մի քանի ֆուտբոլիստներ:
«Ներկա պահին մենք պետք է գնահատենք թիմի մի շարք ֆուտբոլիստների մարզավիճակները: «Արսենալ»-ի դեմ խաղում մեզ չեն կարող օգնել Սաբալետան, Սիլվան, Կոլարովը և Կոմպանին»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչը:

Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին:




Լրահոս