Էրդողանը տանել չի կարողանում լրագրողներին. միջազգային ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են թուրքական Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի գլխավոր թղթակից Էրդեմ Գյուլին ազատազրկելու մասին որոշմանը:

Լրատվամիջոցները նշել են, որ այդպիսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողացել է լռեցնել հերթական լրագրողներին:

Բրիտանական BBC-ն, լուրը հաղորդելով «Ազատազրկում Թուրքիայի առաջատար լրագրողներին» վերնագրով, հիշեցրել է Էրդողանի խոսքերն այն մասին, որ լրագրողները «թանկ են վճարելու»:

Գերմանական Bild-ը լուրը հաղորդել է գլխագրում` հիշեցնելով, որ Էրդողանը ժամանակին դեմ էր արտահայտվել և չէր ճանաչել լրագրողներին ազատության մեջ դատելու սահմանադրական դատարանի որոշումը:

Frankfurter Allgemeine Zeitung  թերթը գրել է. «ԱԶԿ-ն (խմբ.- Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը) և հատկապես Էրդողանը հանրության առջև միշտ էլ խիստ ձևով հարձակվել են Դյունդարի և Գյուլի վրա»:

Der Spiegel –ը նշել է, որ Cumhurriyet պարբերականը քննադատել է երկրի կառավարությանը:

T-ageszeitung-ն անդրադարձել է նաև այն փաստին, որ նախքան դատավճռի արձակումը Ջան Դյունդարի դեմ դատարանի շենքի առաջ մահափորձ է իրականացվել` լուրը հաղորդելով հետևյալ խորագրով. «Սկզբում կրակեցին, հետո դատապարտեցին»:

Die Welt-ը գրել է. «Էրդողանը տանել չի կարողանում լրագրողներին»:

Լրագրողների ձերբակալությանն անդրադարձել են նաև նորվեգական, շվեդական, դանիական ևֆինլանդական լրատվամիջոցները:

Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակիցԷրդեմ Գյուլին ձերբակալել էին 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակելէին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզականծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամականպետության» ահաբեկիչներին:

Դատարանը մայիսի 6-ին ազատել է վճիռը լրագրողների գործով, որի համաձայն պետությանգաղտնի տվյալները պարզելու և հրապարակելու համար Դյունդարը կազատազրկվի 5 տարի 10ամիս ժամկետով, իսկ Գյուլը` 5 տարի ժամկետով




Լրահոս