Մոսկվայում ավարտվել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթի գլխավոր փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակի օրվան նվիրված մոսկովյան շքերթի գլխավոր փորձը Մոսկվայում ավարտվել է: Ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»­-ն, Կարմիր հրապարակում շքերթին ներկայացվել են հրթիռային ու զենիթա­ հրթիռային համակարգեր, համազարկային համալիրներ, հետևակային մարտական մեքենաներ, տանկեր, ինքնագնաց հրետանային համակարգեր, ավիացիա և այլն: ՏԱՍՍ-­ի փոխանցմամբ` շքերթը Մոսկվայի կենտրոնում եզրափակել է մարտական ինքնաթիռների խումբը` երկնքում պատկերելով Ռուսաստանի պետական դրոշի գույները:




Լրահոս