Համաձայնագրերի կատարման հարցը պետք է հստակ դնել Բաքվի առջև` չսահմանափակվելով ակնարկներով. Վլադիմիր Կազիմիրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

– Պարո՛ ն Կազիմիրով, դուք կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի հեղինակն եք, որի շնորհիվ Ղարաբաղում մինչ 2016 թվականի ապրիլի 1-ը պահպանվում էր հարաբերական խաղաղություն: Ինչո՞ւ այն խախտվեց: 

– Այդ համաձայնագիրը  Ռուսաստանի միջնորդական առաքելության  հավաքական աշխատանքի պտուղն էր` ավելի քան երկու տարվա ջանքերից հետո: Մինչ այդ կրակի դադարեցման մասին որքան կարճաժամկետ համաձայնագրեր կային. նրանցից մի քանիսը ձգվեց և տրեց 50 օր անընդմեջ:

Իսկ ապրիլյան իրադարձությունների խնդիրն այն էր, որ այն պատերազմը պարտված կողմն իր «ռազմավարների» ծրագրերով նպատակ ունի հատկապես շփման գծում պարբերաբար սրել կոնֆիլտը: Դրանով նրանք ցանկանում են վախեցնել հայերին, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, շարժել այն մարդկանց խղճահարությունը, ովքեր այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչպես և ինչու առաջացան Ադրբեջանի ԽՍՀ-ի օկուպացված տարածքները: Միաժամանակ Ադրբեջանի հասարակությանը ցուցադրվում է, որ իրենց ղեկավարությունը չի հաշտվել պարտության և օկուպացիայի հետ և պատրաստվում են ռևանշի: Այս ամենի հետևանքով զոհերն անխուսափելի են, ընդ որում` իրենց զինվորականների և խաղաղ բնակիչների մահերը նրան չեն վախեցնում: Նրա համար ավելի կարևոր է «հանգիստ չթողնել օկուպանտներին»:  Օկուպացիայի մասին Բաքվում շատ են խոսում, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ` ինչպես այն առաջացավ և ով է դրա մեղավորը:

– Իսկ այժմ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ինչպիսի՞ նախադրյալներ եք տեսնում: Դուք նոր համաձայնագրի կարիք տեսնո՞ւմ եք:

– Պետք չէ հորինել նոր համաձայնագիր, այլ անհրաժեշտ է հստակ հետևել այն պարտավորություններին, որոնք  ավելի քան 20 տարի առաջ` 1994-1995թթ.,  պաշտոնապես ընդունել էին կողմերը:  Բայց այս կոնֆլիկտում հենց Ադրբեջանն է հեռացել միջազգային իրավունքի տարրական և հնագույն սկզբունքից`  Расta servandа sunt  (համաձայնագրերը պետք է կատարվեն):  Բաքվի այսպիսի մոտեցման պարագայում կոնֆլիկտի լուծման նախադրյալներ կարող են երևալ միայն երազկոտների մոտ: Այս հարցը պետք է հստակ դնել Բաքվի առջև` չսահմանափակվելով ակնարկներով:

– 1997 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրում խոսք էր գնում խաղաղության սպառնալիքի կանխման մասին, բայց Ադրբեջանը նախկինի պես սպառնալիք է ներկայացնում, իսկ դրան էլ նպաստում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելը:

– Հասկանում եմ, որ հարավի շատ բնակիչներ զգայուն և զգացմունքային են, բայց պետք չէ զգացմունքներին վստահել ավելի շատ, քան` տրամաբանությանը: Միթե՞, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի այլ վայրից չէ՞ր կարող ձեռք բերել իր ցանկալի սպառազինությունը: Իհարկե՛, կարող էր: Ընդ որում, դա այդքան չէր կարող լիներ Մոսկվայի ճնշման տակ, ինչպես իրավիճակի սրման դեպքում այդքան անհրաժեշտ է լինում: Ոչ վոլորին է տրված հասկանալ ժամանակակից քաղաքանականության դժվարությունները: Դժվար թե մյուս կողմում ևս հասկանան, թե հայկական կողմին զենքերն ինչու են տրվում այդքան արտոնյալ հիմունքներով: Այս հարցերը կարող են վերանալ  կոնֆլիկտի վստահելի և ամուր կարգավորման դեպքում միայն, բայց այն դեռ տեսանելի չէ:

– Իսկ այդ կարգավորման համար ի՞նչ պետք է անի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

– Առաջին հերթին` կանխի,  բացառի կոնֆլիկտի` ռազմական ճանապարհով լուծման փորձերը: Առանց դրա այդպիսի զգայուն և վտանգավոր տարածաշրջանում միշտ էլ կպահպանվի պայթյունի վտանգը: Միայն Բաքվի ուժային ազդակների և պատրանքների վերացումը կապահովի երկուստեք զիջումների որոնումը:

– Շատերը կարծում են, որ կարելի է կանխել պատերազմը միայն շփման գծում խաղաղապահների տեղակայման միջոցով: Ի՞նչ եք կարծում` Ռուսաստանը մտադիր է խաղաղապահներ տեղակայել սահմանին և ինչո՞ւ դա տեղի չունեցավ 1995-ին:

– Դա հնարավոր միջոցներից մեկն է, սակայն  հանարավոր է կոնֆլիկտի բոլոր կողմերի համաձայնության դեպքում միայն. այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Ես վաղուց պաշտոնաթող եմ եղել և նմանատիպ հարցերի ուսումնասիրությունից հեռու եմ: Իսկ 1994-ին  դիտարկվում էր խաղաղապահ ուժերի ստեղծման հարցը (սակայն միայն որպես միտք), սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն մյուսների, մեկ «կողմ» էր, մեկ` «դեմ»: Սակայն հարցը բանավեճերի չվերածվեց:

 զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս