
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բրանը, Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության վարկածով, ճանաչվել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության լավագույն մարզիչ , հաղորդում է «beIN Sports»-ը։
Այդ մրցանակի համար պայքարում 50-ամյա մասնագետն առաջ է անցել Թիերի Լորեից «Այաչո», Ստեֆան Մուլենից «Անժե» եւ Կլոդ Պյուելից «Նիցա»։ ՊՍԺ-ն Բլանի գլխավորությամբ չեմպիոնությունը նվաճել էր առաջնության ավարտից 8 տուր առաջ։