
«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է հրաժարվել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին ձեռք բերելու մտքից: «Bild»-ը հայտնում է, որ նման մտադրության պատճառը գերմանացու ստացած վնասվածքն է:
Ֆուտբոլիստը մարզման ընթացքում վնասել է ծնկի խնձորակը: Հիշեցնենք, որ այդ վնասվածքի պատճառով Գյունդողանը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից և բաց է թողնելու Եվրո-2016-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում 22 միլիոն եվրո է վճարելու: