Տավուշում գյուղացիները հակատանկային հրանոթի 2 արկ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Իջևանի բաժնում սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12.45-ին, հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել, տեղեկացնում է ոստիկանության կայքը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է “Տ-12” տիպի հակատանկային հրանոթի 2 արկ, որոնք մնացել են 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակից:
ՀՀ ՊՆ հատուկ ծառայողների մասնագետների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերվածը վնասազերծելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս