Այրվել է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.12-ին, մարվել` 20.30-ին: Այրվել է Մ.Սարհանգյանին պատկանող “Վազ-2107” մակնիշի 61 SO 129 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:




Լրահոս