Իրանը հաջող կերպով բալիստիկ հրթիռ է փորձարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադային գեներալ Ալի Աբդոլահին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն են արել:

Նրա խոսքով` փորձարկումները անցել են երկու շաբաթ առաջ ու հաջող են եղել: Սակայն Աբդոլահին հրաժարվել է ներկայացնել ավելի մանրակրկիտ տեղեկություն փորձարկման մասին, նաև հայտնել, թե հատկապես որ հրթիռն է փորձարկվել:




Լրահոս