Ալավերդիում տեղի ունեցած քարաթափման խնդիրը լուծված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին, ժամը 02.06-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 28 քմ.)՝ ճանապարհը դարձնելով անանցանելի: Քարերը ճանապարհից ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի մասին տեղեկացվել է «Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի տնօրենը և Ալավերդու քաղաքապետը: Ըստ վերջիններիս կողմից ստացված տեղեկատվության՝ քարաթափման խնդրով կզբաղվեն առավոտյան:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերի մի մասը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:

Մայիսի 9-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.05-ին Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհը «Թումանյանի» ՃՇՇՁ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից բացվել է, և երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:




Լրահոս