«Ռեալ»­-ը մտադիր է 80 միլիոն եվրո առաջարկել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»­ն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-­ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, վկայակոչելով Daily Star-­ը, իսպանական թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հրաժարվել թիմի կենտրոնական հարձակվող ֆրանսիացի Կարիմ Բենզեմայի ծառայություններից և ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը:

Նշվում է, որ արքայական ակումբը պատրաստ է 80 եվրո վճարել լեհ հարձակվողի տրանսֆերի համար: Ռոբերտ Լևանդովսկին ավարտվող մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում մասնակցել է 61 խաղի՝ դառնալով 44 գոլի հեղինակ:




Լրահոս