Ինչպես հայտնի է, երեկ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ISIJ) հրապարակեց այսպես կոչված «պանամական փաթեթը»։ «Հետք» պարբերականի մեր գործընկերներն արդեն դրանցում գտել են մոտ 3 տասնյակ հայաստանցիների անուններ։
Այս առնչությամբ այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես խնդրում եմ, որ որևէ մեկը շտապողականություն չցուցաբերի, դրանք ուսումնասիրվում են, տեսնում եք, որ կան արձագանաքներ»:
Նրա խոսքով, ենթադրություններ պետք չէ անել, անուններ շատ կշոշափվեն, սակայն պետք է հավաստիություն լինի: Վահրամ Բաղդասարյանը նաև անդրադարձավ ռուսական զենքին և վստահ հայտարարեց, որ այն կհասնի նաև Ղարաբաղ:
Մանրամասները՝ տեսանյութում: