
Մյունխենի «Բավարիա»-ն պաշտոնապես հայտարարել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատց Հյումելսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ամռանը ֆուտբոլիստը կհամալրի Գերմանիայի չեմպիոնի կազմը։
«Մատցը աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Նա կօգնի «Բավարիա»-ին դառնալ ավելի ուժեղ»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն։
Հավելենք, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։