ՀԺ. Որտե՞ղ են հանգստացել պաշտոնյաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” թերթը հետաքրքրվել է, թե որտեղ են ամառային հանգիստն անցկացրել ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաները։ “Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանգստի մեծ մասն անցկացրել է օվկիանոսից այն կողմ։ ԱՄՆ գործուղումից հետո նախարարը մեկ շաբաթ հանգստացել է այնտեղ, այնուհետեւ եւս 4 օր՝ Արցախում։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր արձակուրդից օգտագործել է 10 աշխատանքային օր եւ իր առողջական խնդիրները կարգավորելու համար հանգիստը կազմակերպել Չեխիայում։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը արձակուրդում է եղել հուլիսի 30-ից օգոստոսի 14-ը։ Նախարարը հանգիստն ընտանիքի հետ անցկացրել է Ջերմուկում։
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն արձակուրդ չի գնացել, քանի որ պաշտոնավարում է  2013թ. մայիսից։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր արձակուրդի մի մասն անցկացրել է արտերկրում, մյուս մասը՝ Հայաստանում։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի օգտվել արձակուրդի հնարավորությունից։ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ամառային արձակուրդն անցկացրել է արտերկրում ընտանիքի հետ…”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս