Մենք շեշտը պետք է դնենք փոխօգնության այն պայմանագրի վրա, որի մասին խոսել էր Հայաստանի նախագահը, ժամանակն է , որ այն արդեն իրականություն դառնա: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
«Այն պայմաններում, որ նախագահն արտահայտվեց, դա հասկանալի է, բայց պետք չէ շատ երկար ձգել այս վիճակը: Եթե դժբախտաբար այլ նման «առիթ» լինի, սպասելու ոչ մի անհրաժեշտություն չկա», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում