Այրվել է անասնագոմի տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի դպրոցի մոտկայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 47 տան հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.45-ին, մարվել` 07.11-ին: Այրվել է Բ. Մ.-ին պատակնող անասնագոմի տանիքը (16 քմ), կից պահեստավորված աթար (16 քմ) և վառելափայտ (16 քմ):




Լրահոս