“Փակ Շուկա” հուշարձանի ավերման գլխավոր մեղավորը ԲՀԿ-ն է, որի խմբակցությունը Երեւանի ավագանիում իր “ընդդիմադիր” անգործությամբ շարունակում է սրբագրել ՀՀԿ-ական ավերածությունները մայրաքաղաքում: Նման բովանդակությամբ համատեղ հայտարարություն են տարածել ՀԱԿ քաղխորհուրդը եւ “ՄԻ-96” կուսակցության վարչությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
“Ավելին, դեռեւս 2012թ.-ի հունիսին, “ՀԱԿ” խմբակցության “Փակ շուկայի ճակատագրի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու մասին” նախաձեռնության առաջին տապալողը հենց ԲՀԿ-ն է եղել:
Թերեւս, պատահական չէ նաեւ, որ այդ կուսակցությանը տեղից չի շարժում անգամ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ականները “Փակ շուկա”-ի խնդիրն օգտագործում են քաղաքացիական ընդհարումներ հրահրելու համար: Հավանաբար, չեն էլ հասկանում անգամ իրենց պատասխանատվությունն այս գործընթացներումե:
Հայտարարության հեղինակները հույս են հայտնում, որ ԲՀԿ անդամ մտավորականները կգիտակցեն այս հարցում իրենց կուսակցության վարած քաղաքականության հետեւանքները եւ միջոցներ կձեռնարկի “Փակ շուկաե հուշարձանի իրական պաշտպանության ուղղությամբ”: