Սեյրան Օհանյանը \\սաստել է Կոմանդոսին եվ մյուս գեներալներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
aravot .am-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարը հետևել է վերջին օրերի ընթացքում Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Վազգեն Սարգսյանի հասցեին պնդումներին հաջորդած գեներալների բանավեճին եւ հեռախոսազրույցով սաստել նրանց: “Մեր հայ իրականության մեջ եղել են առաջնորդներ, որոնք, թե ռազմական, թե քաղաքական իրենց ունակությունների շնորհիվ կարողացել են այդ պայքարը տանել դեպի ճիշտ ուղի, դեպի հաղթանակ: Եվ յուրաքանչյուրն այս գործընթացում իր ուրույն տեղն է ունեցել՝ հաշվի առնելով, թե իրենց քաղաքական, կազմակերպչական հնարավորություններն ու ջիղերը, թե ռազմական ու ռազմավարական հնարավորությունները: Այսօր ընկնել նրա հետեւից, թե ով ինչ է արել և ինչ թերություններ է ունեցել, մանավանդ՝ Վազգեն սպարապետի նկատմամբ, որը մեր առաջնորդն է եղել, բանակի կազմավորման ակունքներում է կանգնել: Ես հեռախոսազրույց եմ ունեցել, որ այս խոսակցություններին վերջ տան: Մենք, ընդհակառակը, պետք է վերաարժևորենք այն դրականը, որ ունեցել ենք Արցախյան գոյապայքարի ընթացքում, վերաարժեւորենք ռազմական գիտության այն ընթացքը, որը բերել է հայոց բանակի այսօրվա ձեւավորմանն ու բարձր իրավիճակին, եւ այդ ամենը պատշաճ կերպով մատուցենք մեր հանրությանըե,- ասել է նախարարը: 




Լրահոս