Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:
Նախարարը շնորհավորել է գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնի ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության ներկայիս մակարդակը:
Արփինե Հովհաննիսյանը կարևորել է նաև օրենսդրական բարեփոխումների գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով դրա շարունակականության ապահովում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար, ընդգծել ՀՀ արդարադատության նախարարության հետ իրականացվող ծրագրերի նշանակությունն ու ներկայիս փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ժամանակ նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին և այլն:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն