Հրդեհ Հաղթանակ զբոսայգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում շարունակվում են  հրդեհների դեպքեր արձանագրվել: Սեպտեմբերի 2-ին Երեւանի Հաղթանակ զբոսայգու տարածքում հրդեհվել է 1000 քմ խոտածածկ տարածք: 100 քմ խոտածածկ տարածք էլ հրդեհվել է Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասում: Նույն օրը հրդեհներ են բռնկվել նաեւ Վայոց ձորի մարզի 1000 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող ,Մանուշակե մանկապարտեզի մոտակայքի 10 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին` Ջրաբերի ավազի հանքերի մոտակայքում՝ 700 քմ խոտածածկ տարածներում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհնրը մեկուսացվել են եւ մարվել:




Լրահոս