Ֆրանսիայում բացվել է Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը. ներառված է 20 ֆիլմ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում երեկ բացվել է Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը: Այս մասին ասվում է միջոցառման Թվիթերի պաշտոնական էջում: Միջոցառման բացման մասին բեմից պաշտոնապես հայտնել են դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնն ու դերասան Վենսան Լինդոնը:

Արարողությունն ավանդաբար սկսվել է կարմիր գորգից: 2016թ. կինոփառատոնը բացվել է Վուդի Ալենի նոր՝ 1930-ականների Հոլիվուդի մասին պատմող «Աշխարհիկ կյանքը» ֆիլմով: Պրես-կոնֆերանսի ժամանակ Վուդի Ալենը խոստացել է, որ «Աշխարհիկ կյանքը» իր վերջին ֆիլմը չի լինի:

2016թ. կինոփառատոնում ներառված է 20 ֆիլմ: Այս տարի կինոփառատոնը գլխավորում է «Խելագար Մաքսը. ցասման ուղի» ֆիլմի ռեժիսոր Ջորջ Միլերը:

20

21

22

23

24

25

26

27

28




Լրահոս