Այս տարվա «Ոսկե ծիրան»-ին կներկայացվի Կաննի կինոփառատոնից 8 ֆիլմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Կմեկնարկի «Ոսկե ծիրանի» 14-րդ փառատոնը:

Փառատոնը ստացել էր 1100 հայտ` 96 երկրից, իսկ մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: Երևան են «գալու» Կաննի կինոփառատոնի 8 ֆիլմերը, Ռոտերդամի փառատոնի 3 ֆիլմերը, Վենետիկի և մյուս փառատոնների լավագույն ֆիլմերը:

Հավելենք, որ  փառատոնի միջազգային խաղարկային ժյուրիի կազմում են ռեժիսորներ Հյու Հադսոնը, Սիռո Գեռան, Ալեքսեյ Ֆեդորչենկոն, Իլդիկո Էնյեդին, իսկ վավերագրական մրցույթի ժյուրին ներկայանում է հետևյալ կազմով` Յուջին Քոր, Թոմ Ֆասարթ, Միքելանջելո Մեսսինա, Գրիգոր Հարությունյան եւ Միմի Գյորգովսկա:

Նշենք, որ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում Մարիամ դ՛Աբոն է, Դավիթ Սաֆարյանը, Յադվիգա Նովակովսկան, Գագա Չխեիձեն և Յան Գերգերը:




Լրահոս