Չնայած իրենց բլից-կրիգը չհաջողվեց` միշտ պետք է պատրաստ լինենք նոր արկածախնդրության. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև տարածքների հարցն առաջ քաշելը, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել ԼՂՀ-ի օկուպացված տարածքները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին` փոփոխություն տեսնո՞ւմ է Ադրբեջանի դիրքորոշման մեջ, Քոչարյանը պատասխանեց. «Դեռևս չկա, չնայած այն հանգամանքին` որ իրենց բլից-կրիգը չհաջողվեց, սակայն այս պարագայում մենք հստակ փոփոխություն իր ուժային քաղաքականության հարցում չենք տեսնում: Այս պարագայում ակնհայտ չի երևում, որ իրենց մոտեցման մեջ կան փոփոխություններ: Եվ մենք պետք է պատրաստ լինենք միշտ նոր արկածախնդրության»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս