Beeline-ի և ՄԶՀ-ի գործարկած «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականացվել է գրեթե 1000 զանգ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից 2015 թ. ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է գրեթե 1000 զանգ։ Զանգերը գրանցվել են ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից և Արարատից։

Թեժ գծին դիմել են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ հոգեբանական, դժվար տարիք կամ դեռահասության ճգնաժամ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ընտանիքում բռնության, իրավաբանական, սոցիալական հարցերով և խնդիրներով։

Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։ Ինչպես նաև Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի և շահերի պաշտպանության գործընթացներում ներկայացնելու և լուծում տալու նպատակով հավաքագրվել և խմբավորվել է խնդիրները։

«Beeline»-ի և Մանկական զարգացման հիմնադրամի գործարկած թեժ գիծն արդեն մեկ տարուց ավել հաջողությամբ գործում է` արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով առաջարկելով խնդիրների լուծումներ և դիմողներին տրամադրելով լիարժեք խորհրդատվություն: Beeline-ը հատկապես կարևորում է նմանատիպ ծրագրերի իրագործումը, որոնք թվային և տեխնոլոգիական լուծումների միջոցով օգնում են փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շատ կարևոր է երեխաների խնդիրների վերաբերյալ անմիջական տեղեկացված լինել հիմնադրամի կողմից: Թեժ գիծը ծառայում է որպես խնդիրների հավաքագրման, և հետագայում հիմնադրամի ծրագրերում շահերի պաշտպանության հիմք: Իհարկե շատ հատկանշական է քաղաքացիական հասարակություն և տեղական բիզնես համատեղ ջանքը, որն աջակցում է առավել բարեկեցիք դարձնել երեխաների կյանքը», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ  նախաձեռնության նպատակն է արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով խթանել երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը: «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև ժամը 17։30-ը։  Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։

Նշենք, որ Վստահության հեռախոսագիծը տրամադրվել է GSMA գլոբալ նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է երեխաների պաշտպանության համար հեռախոսագծերի տրամադրմանն աջակցելուն։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ծրագրին միացել է 2014 թ. նոյեմբերի 20-ին, երբ ամբողջ աշխարհում նշվում էր ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի 25-ամյակը։




Լրահոս