ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 16-ին Վիեննայում:
«Նման հանդիպում պլանավորվում է: Կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցը»,- ասել է Կարասինը:
Նշվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Ավելի վաղ Կրեմլում մեկնաբանել էին Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը: